Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք տալիս ենք եզրակացություն՝ խախտում առկա՞ է, թե՞ առկա չէ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից է կախված՝ ԱԺ-ն կզրկի՞ Ծառուկյանին մանդատից, թե՞ ոչ. «Հրապարակ»

Հուլիս 28,2020 12:26

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարվա հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով վարույթ է հարուցել:

Դրա համար առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Կարապետյանը, պարզ լեզվով ասած, հայտնաբերել է, որ Ծառուկյանը, լինելով պատգամավոր, նաեւ բիզնեսմեն է եւ մասնակցում է իրեն պատկանող ձեռնարկությունների կառավարմանը։ Բանն այն է, որ 2020 թ․ հունիսի 23-ի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության ընդհանուր ժողովին մասնակցել է անձամբ Ծառուկյանը, որպեսզի դադարեցնի ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ԺՊ նշանակի Արայիկ Կեսոյանին, քանի որ Առուստամյանը գտնվում է կալանքի տակ։

Արձանագրության տակ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի ստորագրությունն է, որն էլ նման «սահմռկեցուցիչ» բացահայտումների առիթ է հանդիսացել, որ Ծառուկյանը զբաղվում է բիզնեսի կառավարմամբ՝ լինելով ԱԺ պատգամավոր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, որն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով է այս պաշտոնում ընտրվել, մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթի քննության համար 90 օր ժամկետ է սահմանված, որի ընթացքում կուսումնասիրեն եւ որոշում կկայացնեն։

– Ծառուկյանի փաստաբանն ինձ հետ զրույցում ասում էր՝ քանի որ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ում Ծառուկյանն իր բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, գտնվում է կալանքի տակ, Ծառուկյանն ընդամենը փոխել է կառավարչին։

– Դրա համար, եթե մեր որոշումը՝ վարույթ իրականացնելու մասին, ուշադիր նայեք, մենք ընդգծված գրել ենք, որ վարույթի առիթը հանդիսացել է Ծառուկյանի ստորագրության փաստը։ Այսինքն՝ տվյալ անձի ստորագրությունը, որը ենթադրաբար պիտի չլիներ, պիտի դառնա խորը ուսումնասիրության առարկա, թե արդյոք այս ստորագրությունը միա՞կն է, եզակի՞ն է, կրկնվե՞լ է, սրա ազդեցությամբ պայմանավորված՝ կազմակերպություններում որոշումներն ի՞նչ ձեւով են կայացվել, արդյոք ինքը փաստացի հանձնա՞ծ է եղել հավատարմագրային կառավարման, բայց բովանդակային մասնակցությունը շարունակե՞լ է, թե՞ որոշումների կայացման ամբողջ ծավալն իսկապես հանձնված է եղել այլ անձի։ Դրանք հարցեր են, որ վարույթի շրջանակներում է միայն հնարավոր պարզել։

– Եթե հանձնաժողովը պարզի, որ խախտում կա, դա կարո՞ղ է հանգեցնել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացի։

– Տեսեք, հանձնաժողովն ընդամենը տալիս է եզրակացություն, թե կոնկրետ մտահոգության առարկա դարձած փաստը, որպես խախտում որակվո՞ւմ է, թե՞ չի որակվում։ Թե ինչ որոշում կկայացվի դրանից հետո, դա անմիջականորեն վերաբերում է այլ մարմնի։ Այս դեպքում՝ Ազգային ժողովին։ Մենք տալիս ենք եզրակացություն՝ խախտում առկա՞ է, թե՞ առկա չէ, մնացածն արդեն իրացվում է համապատասխան մարմինների կողմից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031