Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուգանվողների թվի նվազմանը զուգահեռ ավելացել ու ավելանում է աղբի քանակը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 28,2020 12:01

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու եւ արձանագրելու նպատակով օրերս տեղադրվել են տեսախցիկներ, իսկ կարգազանցներին խոստանում են տուգանել:

Շենգավիթում տեսախցիկների տեղադրումը եղել է վարչական շրջանի նախաձեռնությամբ, այլ ոչ թե քաղաքապետարանի: Այս մասին «Հայկական ժամանակի»-ն հայտնեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Երեւանի քաղաքապետարանից տրամադրեցին նախորդ երկու (2018, 2019) եւ այս տարվա վիճակագրություն այն մասին, թե ըստ տարիների քանի մարդ ու կազմակերպություն է տուգանվել աղբը ճիշտ տեղում չթափելու համար։

Ըստ այդ տեղեկության՝ տուգանվողների թիվն աստիճանաբար նվազել է: Տուգանվողների թվի նվազմանը զուգահեռ ավելացել ու ավելանում է աղբի քանակը:

2018-ից մինչեւ 2020 թվականի կեսը տուգանվել են 582 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031