Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «Իշ­խա­նու­թյու­նը, ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի, հրա­պա­րա­կավ ի ցույց դրեց, որ ռազ­մա­կան ո­լոր­տի հետ որևէ առն­չու­թյուն չու­նի». «Իրատես»

Հուլիս 28,2020 11:51

Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին օ­րեր տևած լար­ված բա­խում­նե­րի ժա­մա­նակ, երբ ընդ­դի­մու­թյունն ա­մեն ինչ մի կողմ դրեց ու կանգ­նեց բա­նա­կի կող­քին, իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­ցին հա­սա­րա­կու­թյու­նը սևե­րի ու սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լու գոր­ծե­լա­ոճը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱՆՆ ու հա­վե­լեց՝ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը զին­վո­րա­կան­նե­րին ան­գամ հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու մեջ մե­ղադ­րե­ցին, ազ­դա­րա­րե­լով, որ պետք է ձեր­բա­կա­լել նրանց: Սրան զու­գա­հեռ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում բա­նա­կի գրան­ցած հաղ­թա­նա­կը իշ­խա­նու­թյունն ի­րեն վե­րագ­րեց:

Սահ­մա­նա­յին վեր­ջին բա­խում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րը նույ­նաց­նում են 2016-ի դեպ­քե­րի հետ: Տե­ղի՞ն է հա­մե­մա­տու­թյու­նը։

-Այդ հա­մե­մա­տու­թյու­նը, միան­շա­նակ, մի­տում­նա­վոր է ար­վում: 2016-ի ապ­րի­լին ու այս տար­վա հու­լի­սին տե­ղի ու­նե­ցա­ծը բա­ցա­ր­ձակ ան­հա­մե­մա­տե­լի են: Նախ` բա­խում­նե­րի ծա­վալ­ներն էին տար­բեր, երկ­րորդ՝ կի­րառ­ված զի­նա­տե­սակ­նե­րը: Որևի­ցե նմա­նու­թյուն այս­տեղ չկա: Ապ­րի­լյան քա­ռօ­րյան կար­ճատև պա­տե­րազմ էր, իսկ օ­րեր ա­ռաջ տե­ղի ու­նե­ցա­ծը սահ­մա­նա­յին խո­շոր բա­խում, հա­մե­մա­տա­կան անց­կաց­նելն ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է: Հաս­կա­նա­լի է՝ ին­չու են փոր­ձում զու­գա­հեռ­ներ անցկացնել: Այն պրի­մի­տիվ տրա­մա­բա­նու­թյամբ, որ ցույց տան, թե նախ­կին­նե­րը տա­րածք կորց­նող են, ի­րենք՝ ձեռք բե­րող: Բայց իշ­խա­նու­թյու­նը, ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի, հրա­պա­րա­կավ ի ցույց դրեց, որ ռազ­մա­կան ո­լոր­տի հետ որևէ առն­չու­թյուն չու­նի:

ՈՒԱԶի հան­գա­մա՞ն­քը նկա­տի ու­նեք:

-Ա­յո, նա կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­մետ օմ­բուդս­մե­նին բնո­րոշ հար­ցադ­րում­ներ սկ­սեց ա­նել: Այդ հար­ցու­պա­տաս­խա­նը հետ­հե­ղա­փո­խա­կան էյ­ֆո­րիա­յից ա­զատ­ված­նե­րի մոտ տա­րա­կու­սանք հա­րու­ցեց: Ա­մեն ինչ ի­րեն վե­րագ­րել փոր­ձող ան­ձը չի կա­րող այդ­պի­սի անտ­րա­մա­բա­նա­կան հար­ցադ­րում­ներ ա­նել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին ու բա­ցա­հայտ ցույց տալ, որ ի­րա­վի­ճա­կին ծա­նոթ չէ: Բո­լոր նրանք, որ թա­ցը չո­րից տար­բե­րում են, շատ լավ հաս­կա­ցան` Փա­շի­նյա­նին ո՛չ գլ­խա­վոր շտա­բի պե­տը, ո՛չ էլ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը ո­չինչ չեն զե­կու­ցել: Սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան ու հատ­կա­պես Ռու­սաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րին էլ չանդ­րա­դար­ձավ, ին­չը ևս մեկ ան­գամ վկա­յում է, որ թե­մա­յին չի տի­րա­պե­տում: Ա­ռա­ջի­նը ազ­դա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի վա­րակ­ման դեպք կա, «լայ­վե­րով» մինչ օրս խո­սում է կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման դեպ­քե­րի ու դրա մե­ղա­վո­րի մա­սին, այս դեպ­քում, սա­կայն, լուռ էր:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031