Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեր­մա­նիա­յում Հա­յաս­տա­նի մա­սին գրե­թե ո­չինչ չգի­տեն». Վանուհի Բաղմանյան. «Իրատես»

Հուլիս 28,2020 10:54

Թարգ­մա­նիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու ՎԱ­ՆՈՒ­ՀԻ ԲԱՂ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ հետ զրուցել ենք թարգ­մա­նա­կան գրա­կա­նու­թյան և հա­րա­կից թե­մա­նե­րի մա­սին։ Զրույ­ցը հե­ռա­վար էր՝ Հա­յաս­տա­նից Գեր­մա­նիա։ Վա­նու­հին սո­վո­րել է ԵՊՀ հայ բա­նա­սի­րու­թյան ֆա­կուլ­տե­տում։ Որ­պես ԵՊՀ հա­յոց լեզ­վի պատ­մու­թյան ամ­բիո­նի աս­պի­րանտ՝ 2017-ին սո­վո­րել և գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն կա­տա­րել Բել­գիա­յում՝ Լյու­վեն-լա-Նյո­վի, Բրյու­սե­լի հա­մալ­սա­րան­նե­րում։ 2018-ին ստա­ցել է բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծուի աս­տի­ճան։ Ար­դեն մեկ տա­րի է հետ ­թեկ­նա­ծուա­կան հե­տա­զո­տու­թյուն է կա­տա­րում Գեր­մա­նիա­յում՝ Քյոլ­նի հա­մալ­սա­րա­նում՝ հա­ճա­խե­լով գեր­մա­նե­րե­նի՝ մի­ջազ­գա­յին հե­տա­զո­տող­նե­րի հա­մար նա­խա­տես­ված դա­սըն­թա­ցին։ Որ­պես թարգ­մա­նիչ՝ սկ­սել է աշ­խա­տել 2017-ին՝ «Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան ա­ռա­ջար­կով և ցայ­սօր թարգ­մա­նել գեր­մա­նա­ցի նշա­նա­վոր գրող Է­րիխ Մա­րիա Ռե­մար­կից հինգ վեպ։

Ի՞նչ գի­տեն Հա­յաս­տա­նի մա­սին Գեր­մա­նիա­յում, դա­տե­լով մաս­նա­վոր զրույց­նե­րից, կամ ի՞նչ չգի­տեն։

-Մեզ միշտ թվում է՝ աշ­խար­հի կենտ­րո­նում ենք, բո­լո­րը գի­տեն մեզ մեր պատ­մու­թյամբ, մշա­կույ­թով, սփյուռ­քով, սա­կայն, որ­քան էլ տխուր փաստ է, ստիպ­ված եմ ար­ձա­նագ­րել, որ Գեր­մա­նիա­յում Հա­յաս­տա­նի մա­սին գրե­թե ո­չինչ չգի­տեն։ Խոսքս չի վե­րա­բե­րում, ան­շուշտ, իմ ա­մե­նօ­րյա գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նա­կին, որ­տեղ դա­սա­խոս­ներ են, տար­բեր հե­տա­զո­տող­ներ։ Գոր­ծըն­կերս, ո­րի հետ գրա­բար-գեր­մա­նե­րեն դարձ­վա­ծա­բա­նա­կան բա­ռա­րան ենք գրում, Օքս­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նում սո­վո­րել է գրա­բար և մեր պատ­միչ­նե­րի գոր­ծե­րին նույ­նիսկ ա­վե­լի քա­ջա­տե­ղյակ է, քան ես։ Հատ­կան­շա­կան ու խան­դա­վա­ռող է, ան­շուշտ, որ Ա­գա­թան­գե­ղո­սից սկ­սյալ՝ մեր գրե­թե բո­լոր պատ­միչ­նե­րի գոր­ծե­րը թարգ­ման­ված են գեր­մա­նե­րեն։

Հա­մա­վա­րա­կը աշ­խար­հում դեռ հետ­քայլ չի ա­նում։ Ինչ­պի­սի՞ն է ի­րա­վի­ճա­կը Գեր­մա­նիա­յում։ Ի՞նչ տպա­վո­րու­թյուն ու­նեք կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­լաո­ճի, հա­սա­րա­կա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին։

-Հա­մա­կար­ծիք չեմ, թե հետ­քայլ չկա, ա­վե­լին՝ աշ­խար­հը գրե­թե հաղ­թա­հա­րել է հա­մա­վա­րա­կը։ Գեր­մա­նիա­յում այն միան­գա­մից բռնկ­վեց՝ մեծ թվով վա­րակ­ված­նե­րով ու մա­հե­րով։ Այս պա­հին ան­հա­մե­մատ լավ վի­ճակ է։ Ես ուղ­ղա­կի հիա­ցած եմ թա­գա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ թե՛ բժշ­կա­կան, թե՛ լրատ­վա­կան, թե՛ սո­ցիա­լա­կան դաշ­տե­րում։ Ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նից և հա­վե­լյալ խու­ճա­պից խու­սա­փե­լու հա­մար ի սկզ­բա­նե հոր­դո­րե­ցին հետևել միայն այ­սինչ ինս­տի­տու­տի տե­ղե­կատ­վու­թյա­նը։ Սահ­ման­վեց տու­գանք փակ տա­րած­քում դի­մակ չկ­րե­լու հա­մար, որ գոր­ծում է մինչ օրս, բաց տա­րածք­նե­րում, ի դեպ, եր­բեք դի­մակ չենք կրել։ Մար­դիկ ան­տր­տունջ կրում են դի­մակ­նե­րը, պահ­պա­նում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, ո­րը նո­րու­թյուն չէ Գեր­մա­նիա­յի հա­մար։ Պե­տու­թյուն-քա­ղա­քա­ցի (բնա­կիչ) փո­խա­դարձ վս­տա­հու­թյան և հար­գան­քի շնոր­հիվ Գեր­մա­նիան կա­րո­ղա­ցավ վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նել ի­րա­վի­ճա­կը։ Գեր­մա­նա­ցին նույն­պես տար­բեր հար­ցե­րում դժ­գոհ է կա­ռա­վա­րու­թյու­նից, բայց եր­բեք ի­րեն թույլ չի տա չհար­գել երկ­րի ղե­կա­վա­րին, երկ­րի իշ­խա­նու­թյանն ընդ­հան­րա­պես։ Ե­թե ան­կեղծ՝ նա­խան­ձում եմ այդ ազ­գի, ա­ռա­ջին հեր­թին ներ­քին կար­գա­պա­հու­թյանն ու դաս­տիա­րա­կու­թյա­նը։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031