Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Հուլիս 28,2020 00:11

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել  Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում:  Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է,  որ անհրաժեշտ է թույլ չտալ գործողություններ, որոնք կնպաստեն լարվածության էսկալացիային: Երկու կողմերը շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, բանակցային ճանապարհով: Բացի այդ կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանը կայունացնելու համար:

Պուտինն ու Էրդողանն ընդգծել են՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի և պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների:

Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031