Իսկ ադրբեջանական կողմից ցույցին մասնակցել է նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը
Հուլիսի 24-ին Չեխիայի Հայ երիտասարդական միությունն ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեց խաղաղ հավաք։ Նույն տեղում միաժամանակ անցկացվեց նաև Չեխիայում ադրբեջանական համայնքի հավաքը, որի մասնակիցները կանգնած էին հենց դեսպանության դիմաց։
Երկու հավաքների միջև առկա էր ոստիկանության կողմից հսկվող բուֆերային տարածք։ Չնայած ադրբեջանական կողմի մասնակիցները քանակապես խիստ գերազանցում էին հայկական կողմին և հստակ երևում էր, որ վերջիններիս հավաքել և ուղղորդում էր դեսպանությունը, այնուամենայնիվ, հայ երիտասարդները նույնիսկ սահմանափակ քանակով կարողացան ուշադրություն գրավել՝ հանդես գալով առանձնապես խաղաղության կոչերով և կատարելով հայ ազգային հայրենասիրական երգեր և պարեր, այդ թվում՝ քոչարի։
Ադրբեջանական կողմում թափահարվում էին նաև Թուրքիայի դրոշը և պարբերաբար աղաղակվում՝ «Turkiye»:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմից ցույցին մասնակցում էր նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը։ Հայ երիտասարդների ցույցն ուղիղ հեռարձակվում էր Միության էջում:
Ցույցն անցավ առանց միջադեպերի։