Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է…
Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում