Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ակնհայտ ապօրինի ձերբակալում է կիրառվել, հավաքների նկատմամբ այդպիսի անհանդուրժողականություն…սա անպատասխան չի մնալու». Ալեքսանդր Կոչուբաեւ

Հուլիս 27,2020 19:55

Բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդների մի մասն ու նրանց ծնողները այսօր պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, երբ նախարարը հանդիպում չունեցավ, երիտասարդները որոշեցին փակել փողոցը, իսկ ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչքանո՞վ են ոստիկանության գործողություններն իրավաչափ եղել, նախաձեռնության անդամների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը պատասխանեց. «Քանի որ այդ գործողություններն իմ տեսադաշտում են եղել, դրանք միանշանակ ոչ իրավաչափ են: Շարժման ներկայացուցիչ Մասիս Բաբալյանը բերման է ենթարկվել մայթեզրին կանգնած վիճակում, այսինքն, որեւէ ճանապարհ չի փակել, որեւէ ապօրինի գործողություններ չի կատարել, հավաք չի կազմակերպել, անցկացրել: Քանի որ նախարարը հրաժարվեց ընդունել 16-17 տարեկան դիմորդներին, նրանք այսպես իներցիայով որոշեցին ճանապարհը փակելու միջոցով հարցը լուծել, այնպես չի, որ Մասիս Բաբալյանն է դա կազմակերպել: Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին, ապա նա, երբ նկատել էր, որ անչափահաս աղջկա են փորձում բերման ենթարկել, ֆիզիկական ուժ են գործադրում, ընդամենը մոտեցել է ոստիկաններին, պահանջել դադարեցնել եւ նրան եւս  բերման են ենթարկել՝ որպես կազմակերպիչ: Սակայն, կրկնում եմ, երկուսի ձերբակալություններն էլ եղել են իմ տեսադաշտում եւ դրանք եղել են ոչ իրավաչափ»:

Փաստաբանն ասաց, որ հիմա սպասում են ոստիկանության քայլերին, եթե վարչական դատարան հայցադիմում ներկայացնի ոստիկանությունը՝ պատասխանատվության ենթարկելու պահանջով, ապա իրենք դրա շրջանակներում կարձագանքեն հակընդդեմ հայցի տեսքով, իսկ եթե ոստիկանությունը դատարան հայց չտանի, ապա, միեւնույն է, ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով իրենք պատրաստվում են դիմել դատարան. «Միանշանակ, նրանց նկատմամբ ակնհայտ ապօրինի ձերբակալում է կիրառվել ու սա վատ նախադեպ է: Հավաքների նկատմամբ այդպիսի անհանդուրժողականություն, նամանավանդ, երբ անձինք չեն կազմակերպել հավաքներ, փողոցը փակելու գործողություններ չեն իրականացրել, սա, իհարկե, անպատասխան չի մնալու: Բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ որոշողը պարոն Հարությունյանը եւ պարոն Բաբալյանը պետք է լինեն: Իմ առաջարկը եղել է եւ  նրանք կորոշեն, իսկ հետագա քայլերը փաստաբանական թիմը կիրականացնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031