Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը

Հուլիս 27,2020 18:45

Նախագահ Հարությունյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն hանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար Պաշտպանության բանակի աշխատանքներում մասնավոր հատվածի ընդգրկմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Պաշտպանության բանակի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը, և այդ ուղղությամբ բանակի հրամկազմի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն լրացուցիչ կերպով նպաստելու է ինչպես ՊԲ ինժեներական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մարդկանց զբաղվածության խնդրի լուծմանն ու տնտեսության աշխուժացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031