Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Կառավարությունը չի լսում և որդեգրել է անհասկանալի կեցվածք»

Հուլիս 27,2020 18:20

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում գրում է.

Քիչ առաջ տեսա, որ դիմորդները և մեր ապագա զինվորները հետաքրքիր կարգախոսով են շարունակում իրենց արդար պայքարը. «… Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ…»։

Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կառավարությունը համառորեն անվանում է ՝ “դուրս մնացած դիմորդներ”։ Խոսքը տեխնիկական տարաձայնության, տեխնիկական պրոբլեմի մասին է և այստեղ կա սկզբունքային մեկ հարց՝ չկոտրել մեր երեխաներին, չկոտրել մեր ապագա զինվորներին, չկոտրել մեր գիտության ապագան։

Կրթական ոլորտի տարբեր հեղինակավոր մասնագետներ այս օրերին հրապարակային լուծումներ են առաջարկել, բոլորն էլ հետաքրքիր, բայց կառավարությունը չի լսում և որդեգրել է անհասկանալի կեցվածք։

Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։ Դուք ճիշտ եք։ Ավելին, այս իրավիճակը ձեռնտու չէ ընդհանրապես որևէ մեկին՝ ո՛չ դիմորդին, ո՛չ բուհերին, ո՛չ էլ նախարարությանը, և այս պարագայում իրոք անհասկանալի է հարցին նման մոտեցումը։ Եվ, միաժամանակ, իրավիճակը հօգուտ դիմորդի հանգուցալուծելու պարագայում կշահեին և՛ դիմորդները, և՛ բուհերը, և՛ նախարարությունը, որը կկարողանար վերականգնել իր տուժած հեղինակությունը։ Տարօրինակ է և հակաբնական, որ այդպես չի արվում։

«Հայրենիք» հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում քննարկման  եմ դնելու Ձեզ համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հարցը: Պատրաստ ենք նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերել իրավական օգնություն:

View this post on Instagram

Քիչ առաջ տեսա, որ դիմորդները և մեր ապագա զինվորները հետաքրքիր կարգախոսով են շարունակում իրենց արդար պայքարը. «... Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ...»։ Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կառավարությունը համառորեն անվանում է ՝ “դուրս մնացած դիմորդներ”։ Խոսքը տեխնիկական տարաձայնության, տեխնիկական պրոբլեմի մասին է և այստեղ կա սկզբունքային մեկ հարց՝ չկոտրել մեր երեխաներին, չկոտրել մեր ապագա զինվորներին, չկոտրել մեր գիտության ապագան։ Կրթական ոլորտի տարբեր հեղինակավոր մասնագետներ այս օրերին հրապարակային լուծումներ են առաջարկել, բոլորն էլ հետաքրքիր, բայց կառավարությունը չի լսում և որդեգրել է անհասկանալի կեցվածք։ Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։ Դուք ճիշտ եք։ Ավելին, այս իրավիճակը ձեռնտու չէ ընդհանրապես որևէ մեկին՝ ո՛չ դիմորդին, ո՛չ բուհերին, ո՛չ էլ նախարարությանը, և այս պարագայում իրոք անհասկանալի է հարցին նման մոտեցումը։ Եվ, միաժամանակ, իրավիճակը հօգուտ դիմորդի հանգուցալուծելու պարագայում կշահեին և՛ դիմորդները, և՛ բուհերը, և՛ նախարարությունը, որը կկարողանար վերականգնել իր տուժած հեղինակությունը։ Տարօրինակ է և հակաբնական, որ այդպես չի արվում։ «Հայրենիք» հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում քննարկման  եմ դնելու Ձեզ համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հարցը: Պատրաստ ենք նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերել իրավական օգնություն:

A post shared by Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) on

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031