Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումների թիվը նվազել է, սակայն դեռևս կան հակահամաճարակային կանոնները չպահպանող տնտեսավարողներ. ԱԱՏՄ ստուգայցեր Նոր Նորք վարչական շրջանում

Հուլիս 27,2020 17:50

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Այսօր, մի քանի օրվա պարբերականությամբ, ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։

Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն դեռևս կան տնտեսավարողներ, որոնք լիարժեք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

Պետք է փաստել, որ դեռևս առկա են ոչ բարեխիղճ սուբյեկտներ։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումները գործնականում նույնն են․ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում գրանցամատյանները, չի պահպանվում ժամը 10-12-ին բացառապես կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչների կողմից իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ։

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի սահմանված կանոնները։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031