«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նկարում պատգամավոր Հայկը փարթիի օրը ցերեկը դրամարկղն է ստուգում:
Երկրորդ նկարում նույն օրը երեկոյան բուն փարթին է, որտեղ Հայկը փոխել է հագուստը:
Կարդացեք նաև
Երրորդ նկարում Հայկն ասում է, թե իբր մի պահ հայտնվեց այդ վայրում ու հրապարակում է ոստիկանի արդեն հաջորդ օրվա այցն ու արձանագրության կազմումը:
Չորրորդ նկարում նախարար ու մարզպետ շատ պատահական մի պահ հայտնվել են նավակի վրա ու ներողություն են խնդրում դիմակ չկրելու համար:
Հավելենք, որ «Ռաֆտինգ Հայաստանում» կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Արձագանքելով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ու մարզպետների երեկվա ռաֆտինգի հետ կապված քննարկումներին, ուզում ենք տեղեկացնել, որ ռաֆտինգը դիտարկում ենք Պարետի թիվ 63 որոշման 6-րդ կետի համատեքստում և այն բովանդակային մասով իրենից ներկայացնում է ֆիզիկական վարժություն, ինչի դեպքում դիմակ չկրելը թույլատրելի է: Մինչ այժմ և այսուհետ նույնպես շարունակելու ենք մատուցել ռաֆտինգ ծառայություն’ պահպանելով Պարետի բոլոր ցուցումները»: