Երեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։
Վթարն արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել են դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել են ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը, իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, որը տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա՝ տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: