Ադրբեջանը և Թուրքիան առաջիկայում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Այս մասին հաղորդում է vesti.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Ըստ տեղեկատվության՝ համատեղ զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զրահատեխնիկա, հրետանային կայանքներ, ականանետներ, ռազմական ավիացիա և երկու երկրների հակաօդային պաշտպանության միջոցներ:
Նշվում է, որ օգոստոսի 1-ից 5-ը ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունենալու Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ