Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում մրցաշարերի անցկացման պաշտոնական նոր կանոնները:
Խոշոր՝ $ 20 հազար, տուգանք է սահմանվել կոպիտ եւ կրկնակի խախտումների դեպքում: Մասնավորապես, այսուհետեւ մարզումների ժամանակ թենիսիստներին արգելվում է շփվել այլ մարզիկների հետ, թենիսի ռակետները պարտադիր պետք է ախտահանել, արգելվում է բոլբոյներից պահանջել սրբիչը, խաղադաշտերը փոխելիս պետք է պահպանել երկու մետր հեռավորություն:
ATP-ի յուրաքանչյուր մրցաշարում հատուկ մարդ է լինելու, որը պատասխանատու է անվտանգություն ապահովելու համար:
Մրցաշարի տարածքից դուրս, վարակվելուց խուսափելու համար թենիսիստները կարող են գործել ըստ իրենց հայեցողությամբ՝ սակայն պահպանելով սոցիալական հեռավորություն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ