Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան. Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ՝ դիմակ չկրելու համար տուգանվեցինք

Հուլիս 27,2020 15:07

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։

Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի, և դա, էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։

Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ, անզգուշությամբ, մի պահ դիմակ չեմ կրել։

Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։

Ներողություն եմ խնդրում նաև պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031