Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիմորդ․ «Նախարարությունը չի ցանկանում կոնսենսուսի գալ»

Հուլիս 27,2020 14:53

«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում դրական միավոր ստացած, բայց համալսարան չընդունված դիմորդներից մեկը ներկայացրեց ստեղծված իրավիճակը։ Նա նշեց, որ 14.5 միավորով չի կարողացել ընդունվել ԵՊԲՀ-ի ստամոտոլոգիայի ֆակուլտետը, քանի որ առաջին հայտով նշել է բուժական գործ ֆակուլտետը, որի շեմը եղել է 17.25 միավորը։

Նա հանդիպում է ունեցել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ․ «Զրույցի ընթացքում փորձել ենք անընդհատ կոնսենսուսի գալ և համաձայնեցնել մեր որոշումները, և հարցը չտեղափոխել իրավական դաշտ, այլ ուղղակի՝ մարդկայնորեն իրար հետ պայմանավորվածության գալով փորձենք հասնել երկու կողմերին էլ բավարարող որոշման։ Սակայն նախարարությունը չի ցանկանում կոնսենսուսի գալ, և չի ուզում մեզ հետ նստել բանակցային սեղանի առջև և հանգիստ զրուցելով փորձել հարցին լուծում տալ։ Այդ իսկ պատճառով՝ հարցը գնաց դատական ատյաններ, և դատական որոշումների հետ մեկտեղ մենք ուզում ենք զգուշացնել, հարգելի՛ պարոն նախարար, մեր պահանջը Ձեզ՝ այսօր դուրս արե՛ք և նախարարին վայել զրուցե՛ք մեզ հետ և տվե՛ք մեր հարցերին լիարժեք պատասխաններ։ Բավարա՛ր է ուղիղ միացումներով մեզ փորձեք ինչ-որ բաներ տեղեկացնել։ Ցանկանում ենք առերես շփվել Ձեզ հետ և մեր հարցերը ներկայացնել հենց Ձեզ»։

Նրա խոսքով՝ այսօրվանից հասարակական ճնշումները կավելանան, դիմորդները հասարակական շարժում են կազմակերպել․ «Մենք անկախ, ժողովրդավարական ուղղակի հասարակական պահանջ ենք ներկայացնում մեր նախարարին, ինչպես նաև կառավարության ղեկավարին՝ վարչապետ պարոն Փաշինյանին։ Մենք քաղաքական որևէ ուժի հետ չենք համագործակցում և չենք հետապնդում քաղաքական շահեր»։

Անդրադառնալով նախարարության առաջարկին՝ անցնել հեռակա ուսուցման, նա ասաց, որ դա իրենց պահանջների մեջ չի մտնում․ «Հեռակայի ձևը, պարո՛ն նախարար և նախարարություն, գիտեն բոլորը։ Հեռակա ուսուցումը մենք այսպես, թե այնպես կարող էինք անել։ Մենք պահանջում ենք վերականգնել մեր իրավունքները և մեզ տալ հնարավորություն ստացիոնար ուսուցում ստանալու»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031