Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան չի դառնա այս կոնֆլիկտի ուղղակի կողմ». Մակունց

Հուլիս 27,2020 14:16

«Ադրբեջանը խրախուսում է Թուրքիայի ներգրավվածությունը: Կարծում եմ՝ սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունը գնում է այս կոնֆլիկտում Թուրքիային հնարավորինս ներգրավելու ճանապարհով»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Տավուշի սահմանին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Թուրքիայի սատարող հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կարծում եմ՝ Թուրքիան չի գնա նման քայլի, որեւէ կերպ կողմ չի հանդիսանա, եւ դա հիմնավորման կետեր ունի»,-համոզմունք հայտնեց Մակունցը:

Նա մատնանշեց պատճառները. «Առաջնահերթ, Թուրքիայի՝ կոնֆլիկտի ուղղակի կողմ դառնալու պարագայում, երբ խոսքը ՀՀ սահմանների հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի մասին է, աշխարհը դա կընկալի ցեղասպանության համատեքստում: Երկրորդ, շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան մի շարք տարածաշրջաններում արդեն իսկ կոնֆլիկտների կողմ է: Հետեւաբար, շատ երկրներ չեն ընկալի Թուրքիայի գործողությունները: Վերջինիս հիմնական շարժառիթը պայմանավորված է Ադրբեջանի սուտ քարոզչությամբ, թե իբրեւ ՀՀ-ն գազատար-նավթատար խողովակների հանդեպ ուզում է ոտնձգություն կատարել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031