Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողները փողոց փակեցին. 3 հոգի բերման ենթարկվեց

Հուլիս 27,2020 13:38

«Նախարար, հեռացիր»,-ԿԳՄՍ նախարարության դիմաց այսօր վանկարկում էին «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամները:

Abiturients who fail university admission examinations and their parents hold a protest action in front of the Ministry of Education, Science, Culture and Sport Affairs

Հիշեցնենք, որ բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդների մի մասն ու նրանց ծնողները այսօր պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, սակայն նախարարության աշխատակիցն առաջարկեց փոխնախարարի հետ հանդիպել, չհամաձայնեցին:

Քիչ առաջ էլ շարժման ներկայացուցիչներից Մասիս Բաբալյանը դիմեց նախարար Արայիկ Հարությունյանին. «Այսքան դիմորդի արհամարհում եք: Դուք իրավունք չունեք այդ պաշտոնը կրելու: Այս երկու տարում ցույց չեք տվել, որ սիրում եք հայ ազգին, մշակույթը, գրականությունն ու սպորտը: Ձեր աշխատաոճը հայեցի չէ: Բոլորս պահանջում ենք ձեր հրաժարականը»:

Հիշեցնենք՝ նախարարն ուղիղ եթերով պարզաբանումներ էր ներկայացրել:

Բաբալյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ վարչապետը եւս տեսնում է Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը դիմորդների հանդեպ. «Նա նկարած թվեր է ցույց տալիս վարչապետին՝ ասելով, թե քսան դիմորդի խնդիր է մնում չլուծված: Նա խաբում է»:

Ցուցարարները որոշեցին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմացից հեռանալ եւ հավաքվել մոտակայքում: Ապա ոստիկանության ներկայացուցիչը կրկին հորդորեց հավաքը դադարեցնել, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատությունը սահմանափակված է, իսկ ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:

Հետո բողոքի ցույցի մասնակիցները փակեցին նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստելով գետնին: «Կարմիր բերետավորները» ուժով բարձրացրին նրանց եւ մի մասին բերման ենթարկեցին:

 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, ով եկել էր բողոքի ցույցի վայր, հայտարարեց, որ երեք չափահաս անձ է բերման ենթարկվել՝ Մասիս Բաբալյանը, մեկ այլ ծնող եւ շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանը. «Խնդրում եմ մնալ այգիներում, փողոց չփակել, որեւէ գործողություն չանել, որպեսզի դա չդիտվի որպես հավաք, թեեւ ոստիկանությունը ձեզ ձերբակալելու իրավունք չունի: Սպասեք, մինչեւ փաստաբանական խումբը մեկնի ոստիկանության բաժին»:

Բողոքավորները հավաքվեցին նախարարության հարակից տարածքներում:

Abiturients who fail university admission examinations and their parents hold a protest action in front of the Ministry of Education, Science, Culture and Sport Affairs

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031