Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան․ Կառավարությունը պետք է վերականգնի դիմորդների իրավունքները

Հուլիս 27,2020 13:20

«Հայաստանի Հանրապետությունում գործող կարգի համաձայն` դիմորդները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել դիմելու տարբեր ֆակուլտետների, տարբեր բաժինների համար, և ստանալով բարձր միավորներ` կարող էին անցնել իրենց դիմած որևիցե բաժին՝ անկախ նրանից, թե առաջին հայտով որն էին նշել»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա, առ այսօր էլ այդ հին կարգը շարունակում է գործել։ Նա նկատեց, որ կառավարությունը ուժը կորցրած չի ճանաչել նորմատիվ իրավական ակտերը, և մայիսի 21-ին ընդունել է որոշում, որով փոխել է ընդունելության կարգը․ «Այստեղ է ամբողջ խնդիրը, որովհետև կառավարությունը նման իրավասություն չուներ։ Ցանկացած դեպքում՝ կառավարությունը պետք է ընդունի որոշում, այսինքն՝ նորմատիվ իրավական ակտ, այդ որոշումը պետք է համապատասխանի Սահմանադրությանը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին։ Այսինքն՝ պետք է անցկացվեր պետաիրավական փորձաքննություն, որի հիման վրա պետք է տրվեր եզրակացություն՝ արդյոք այդ կարգը, որ կառավարությունը պատրաստվում էր ընդունել կարո՞ղ է հակասության մեջ լինել այլ նորմատիվ իրավական նորմերի հետ, թե՞ ոչ, և Սահմանադրության հետ»։

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նման եզրակացություն եղել է, և այն եղել է բացասական․ «Ուսումնասիրելով կառավարության կայքը, թե ինչպես է ընդունվել այս որոշումը տեսնում ենք միայն երկու նախադասությամբ նկատառում՝ ամփոփաթերթիկի մեջ, որտեղ հավանաբար եզրակացությունից ելնելով, որ կարգը պետք է համապատասխանի նախկինում ընդունված կարգերին և օրենքներին, երկու նախադասությամբ կա հետևյալ գրառումը, որ այս որոշումը չի հակասում 2012 թվականին ընդունված որոշմանը, և չի հակասում 2019 թվականին ընդունված որոշմանը։ Այսինքն՝ հավանաբար՝ եզրակացությունը դիտողություն էր արել, որ դուք իրավունք չունեք ընդունելու»։

Նրա խոսքով՝ մինչ այդ որոշումը ընդունելը, և ընդունելուց հետո շարունակում են գործել հին կարգերը։ Հետևաբար, նա կարծում է, որ դիմորդների մեծամասնությունը չիմանալով նոր կարգի մասին, հայտերը լրացրել է հին կարգի համաձայն․ «Մայիսի 25-ից սկսել է դիմում-հայտերի ընդունումը առցանց, իսկ այս որոշումը՝ նույնիսկ այս բոլոր խախտումներով հանդերձ ուժի մեջ է մտել մայիսի 26-ին։ Հիմա, եթե նախարարը իրեն վեր է դասում օրենքից և ասում է՝ իրենք իրազեկել են ուղիղ միացման միջոցով, սա բացարձակ ապօրինություն է»։

Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ այդ որոշումը վիճարկվում է վարչական դատարանում՝ որոշումը վերացնելու պահանջով․ «Այդ որոշումը չի կարող տարածվել բոլոր այն դիմորդների վրա, որոնք որ տուժել են այդ որոշումից, որովհետև զուգահեռաբար այս պահի դրությամբ գործում է նախկին որոշումը։ Եվ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, եթե կա երկու որոշում, ապա այն որոշումը, որն ընդունվել է վերջին որոշումից առաջ, ապա գործում է այդ առաջին որոշումը, նախապատվությունը տրվում է այդ որոշմանը»։

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ որոշումը անօրինական է, ենթակա է վերացման․ «Բոլոր այն դիմորդները, որոնք տուժել են այս որոշումից, պետք է կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկի, վերականգնի նրանց իրավունքները, նրանցից ներողություն հայցի, և բացի այդ՝ հատուցի պատճառած վնասները։ Սրա պատասխանատուն միանշանակ է՝ ոչ միայն ԿԳՄՍ նախարարն է, այլ նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը պետք է ինքը կարդար եզրակացությունը, որովհետև իր ստորագրությամբ է նաև պատրաստվում փաթեթը հետագայում նաև ուղարկվում նաև պաշտոնական հրապարակման»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031