Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանի տարածքով Հայաստան ռազմական մատակարարումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Թբիլիսի

Հուլիս 27,2020 13:11

Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումն անդառնալի է՝ Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է երկրի վարչապետի խորհրդական Իռակլի Չիկովանին՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Ռուսաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով 300 մարտական մեքենա ուղարկել Հայաստան:

Չիկովանիի խոսքով՝ «սա հերթական ապատեղեկատվությունն է, որը կուսակցական կոնկրետ լրատվամիջոցները օգտագործում են քարոզչական նպատակով»: Նա նաև ընդգծել է, որ Թբիլիսիի դիրքորոշումը հստակ է բոլոր գործընկերների համար:

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ կոնկրետ լրատվամիջոցներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը և, հետևաբար, ներկայացնել այն, ինչպես իրենց է ձեռնտու»,-հավելել է Չիկովանին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031