Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն տարի այս օրը՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող տասնյակ հազարավոր հայեր ոգեկոչում են զոհված տղաների հիշատակը՝ որպես գերագույն զոհաբերության և աննման նվիրումի վառ վկայություն

Հուլիս 27,2020 11:30

Այսօր Լիսաբոնյան հնգյակի (Լիզբոն 5) հիշատակի օրն է։ 1983 թ․ հուլիսի 27-ին 5 հայ երիտասարդներ՝ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին վերստին խոսել հրահրելու համար հարձակվեցին Լիսաբոնի թուրքական դեսպանության շենքի վրա և գործողության ավարտին՝ հայտարարություն տարածելուց հետո, պայթեցրեցին իրենց։

Ամեն տարի այս օրը՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող տասնյակ հազարավոր հայեր ոգեկոչում են զոհված տղաների հիշատակը՝ որպես գերագույն զոհաբերության և աննման նվիրումի վառ վկայություն։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ամեն տարի՝ այս օրվան նվիրված հիշատակի հանրային միջոցառում է կազմակերպում։ Այս տարի՝ պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակով, մենք սահմանափակվել ենք միայն հոգեհանգստի արարողությամբ։

Լիզբոն 5․ հետաքրքիր փաստեր լիսաբոնյան հնգյակի մասին

Լիզբոն 5 (նաև հայտնի որպես՝ Lisbon 5, Լիսբոնյան հնգյակ), 1983 թվականի հուլիսի 27-ին աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով, Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը իրականացնում են գործողություն, որը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման գործում։

Ստորև հետաքրքիր փաստեր են գործողության և գործողության մասնակից հինգ հայ երիտասարդների մասին․

●     Գործողության մասնակիցներից որևէ մեկը երբևէ չէր եղել Հայրենիքում։ Ապրելով Լիբանանում՝ նրանք միայն լսել և ուսումնասիրել էին երկիրը, որտեղ երազում էին մի օր վերահաստատվել

●     Գործողության մասնակիցներից ամենատարեցները՝ Սիմոնը և Սարգիսը 21 տարեկան էին։ Արան՝ 20, Վաչեն և Սեդրակը՝ 19։

●     Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատունը ակտի օրը անսպասելի ավելացրել էր դեսպանատան տարածքը հսկող ոստիկանների թիվը։

●     Ոստիկանների բացած կրակից առաջինը զոհվում է Սիմոն Յահնիյանը, ով սիրում էր սրինգ նվագել և միշտ անբաժան էր իր սրինգից։ Այդ օրը, սակայն, սրինգը նրա մոտ չէր։

●     Հայ հեղափոխական բանակի գործողությունների թիրախը բացառապես թուրք պաշտոնյաներն էին, այդ է պատճառը, որ Լիզբոնի գործողության մասնակիցները կրակ չեն բացում պորտուգալացի ոստիկանների նկատմամբ։

●     Գործողությունից առաջ որոշված էր, որ այն լինելու էր ինքնազոհության ակտ, որ պետք էր կոտրեր Հայ դատը թաղող անտարբերության շղթաները։

●     Տղաները երկար ժամանակ պատրաստվել են գործողությանը․ մարզվել և քննարկել են բոլոր մանրամասները, սակայն նրանց ընկերներից և հարազատներից որևէ մեկը տեղյակ չի եղել և անգամ չի նկատել որևէ տարօրինակ հանգամանք։ Գործողության մեկնելու նախօրեին բոլորը ստել և տարբեր պատճառներ են ներկայացրել տանից հեռանալու համար։

●     Տան անդամների համար բոլորը միայն հրաժեշտի սակավախոս երկտողեր են թողել՝ հիմնականում շեշտելով, որ հեռանում են գործերով և կարիք չկա իրենց փնտրել որևէ տեղ։

●     Նախքան դեսպանության պայթեցնելը շենքը տղաները հայտարարություն են տարածել, որում ասվում էր․«Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

●     Տղաները թաղված են միասին՝ Բեյրութում՝ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը։ Գերեզմանի հուշաքարին միացյալ Հայաստանի քարտեզն է, որից վեր են խոյանում հինգ դաշույններ։

●     Տղաների գերեզմանատունը ուխտատեղի է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հազարավոր հայերի համար։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031