Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ

Հուլիս 27,2020 11:18

Հուլիսի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 194 հրդեհի, երկու փլուզման, մեկ դարափուլի, մեկ քարաթափման, չորս ուժեղ կարկուտի, չորս ուժեղ քամու, մեկ տեղատարափ անձրևի, երկու ջրահեղձման, երեք պայթուցիկ սարքերի տեղադրման, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, 15 ինքնասպանության փորձ, 40 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 114 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է վեց քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման ութ դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031