Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին. Կոչուբաև

Հուլիս 27,2020 10:15

Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի´ ՀՀ Ոստիկանություն,
Ինձ հետ կապվեցին Պահանջատեր դիմորդ շարժման անդամները և հայտնեցին, որ վաղը գնալու են ԿԳՄՍ նախարարություն` նախարարի հետ հանդիպման:

Տեղեկացնում եմ, որ նշված վայրում չի լինելու որևէ հավաք կամ բողոքի ցույց, հավաքվելու նպատակը բացառապես նախարարի հետ հանդիպելն է: ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին:

Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը` անչափահասների գործերով հանձնաժողովները առանց իրավահաջորդության լուծարված են: Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետևաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է և համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

Հարգելի´ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը անխուսափելի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031