Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին, հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը:
Ինչպես նշում է rbc.ru-ն, միլիարդատերն այս մասին ասել է Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեա»-ի անունից նամակ-դիմումում:
Սարկիսովն ընդգծել է, որ ամաչում է նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բարբարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծեծելով ու սպանելով միայն ազգային պատկանելության պատճառով:
Նա դիմել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:
Կարդացեք նաև
«Մեր ընտանիքը պարտավորվում է փոխհատուցել ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը, որը պատճառել են հայերը՝ հիմարության կամ մոլորվածության պատճառով հավաստիացած լինելով, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է բղավում ու ապակիներ է կոտրում: Նրանց համար, ովքեր մոռացել են, հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է շպրտում իրեն կամ իր ընտանիքը վիրավորողին, ով պաշտպանում է հայրենիքը ոչ թե հյուրընկալած երկրում, այլ նախնիների հողում: Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեզ հետ համակարծիք են և նույն կերպ կվարվեն»,- ասել է Սարկիսովը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում