Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարության հրապարակած ցանկում ներառված են Սրբուհի Տյուսաբը, Սիլվա Կապուտիկյանը և այլ կին հեղինակներ․ Ժաննա Անդրեասյան

Հուլիս 26,2020 20:06

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ շարունակում եմ գրառումներ տեսնել, թե գրականության չափորոշչում կանայք անտեսված են, ուղղակի նշեմ մի քանի հեղինակներ, որ ներկայացված են նախարարության հրապարակած ցանկում.
Սրբուհի Տյուսաբ,
Սիլվա Կապուտիկյան,
Աննա Դավթյան,
Սուսաննա Հարությունյան,
Մարինե Պետրոսյան,
Սոնա Վան,
Հասմիկ Սիմոնյան,
Արփի Ոսկանյան,
Ալիս Հովհաննիսյան,
կան նաև այլազգի կին գրողներ՝ Ֆրանսուազ Սագան, «Բարև, թախիծ», Շառլոթ Բրոնտե, «Ջեյն Էյր» և այլն։

Ամբողջական ցանկը՝ նախարարության էջում։
Կարևոր է, որ ցանկում ներառված է նաև, օրինակ, «Սասունցի Դավիթ», համահավաք բնագիրը՝ չորս ճյուղերի ուսումնասիրմամբ, կին և տղամարդ ասացողներից հավելյալ հատվածների մեջբերմամբ։
Այս մասին չեն նշում, բայց ուսուցչին ամեն դասարանում տրված է հնարավորություն ներկայացված ցանկի տասը տոկոսի չափով ներառել ցանկում տեղ չգտած ստեղծագործություններ։
Եթե կան առաջարկներ, խնդրում եմ ուղարկել աշխատանքային խմբին։

https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3340814515979702

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031