Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 3-ամյա Միլենայի համար ծիածանները կորցրել են իրենց գույները՝ իր հնամաշ ու խամրած հեծանիվի պես: Անձրեւներին բաց ու կաթող տանիքի տակ մեծացող երեխան իր հասակի համար վաղուց արդեն փոքր օրորոցանման մահճակալում պառկած՝ մեծ հեծանիվի մասին է երազում:
Միլենայենց տունը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից: Ներս ես մտնում ու չգիտես՝ որտեղ է սկսվում ննջասենյակը, որտեղ են ավարտվում լոգարանն ու խոհանոցը:
Միլենայի պապիկը՝ Արմեն Սենիկերիմյանը արցախյան ազատամարտի մասնակիցներից է, ՊՆ նախկին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «1992-1994-ի մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: Երբ հարցրեցինք՝ կառավարությունից աջակցություն չեք ստացե՞լ՝ նա պատասխանեց. «Չէ, ես ոչ մեկին էլ չեմ դիմել, իմ հոժար կամքով աշխատել եմ, ապրել եմ»:
Սենիկերիմյանը իրենց սոցիալական վիճակը նկարագրելիս հուզվում էր: Նա պատվից վեր է համարում կառավարությանը դիմել՝ իրեն օգնելու համար, ասում է․ «Եթե պետությունն իմ մասին մոռացել է, ես չեմ հիշեցնի»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ մուլտիմեդիա հատվածում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ