Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նման թեմաներ ընտրել, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է․ Սոֆյա Հովսեփյան

Հուլիս 26,2020 12:10

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»:

Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի ՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն։ Է հետո՞:
Պապս կասեր. «Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք»:

Ասենք ինչո՞ւ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է: Լավ, ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք:

Հա՜, հասկանում եմ, որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք: Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա, իր կյանքի առաքելությունը սահմանի, ապրելու խթան ունենա, առաջ գնալու ցանկություն ու ուժ ստանա, ոչ թե…

Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամները իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ, թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում, ըստ իրենց, երեխան ի՞նչ է վերցնելու:
Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում, քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է»։

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3453697194661271

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա, սա նորէն, սովորական մարտավարութիւնն է, այս ճարպիկ անձին… իբրեւ թէ ինք՝ անկախ մտածող է, իբրեւ թէ կարող է, յանուն Սկզբունքի՝ այլախոհ իմքայլական հանդիսանալ, սակայն մշտապէս պղտոր, «ապահով», որձևէգ բաներ կ’ասէ… կամ ել, ինչպէս այս պարագային, մէկ-մէկ/ պարապ քննադատութիւն մը կը բացականչէ, երկրորդական, նոյնիսկ աննշան նիւթի մը մասին (կրթական ոլորտում տեղի ունեցող ամբողջ իրարանցումին մէջ, միայն այս պարապ նիւթիկը գտաւ, շա՜տ ընդվզելու համար… ու արդէն դարձաւ նորէն հերոսուհի, որ հրապարակի վրայ քա՛ջաբար քննադատում է իր քաղաքական ընտանիքը)… մինչդեռ մնացեալ ժամանակը, երբ որ նիւթը լուրջ է եւ հետեւաբար անհնար է որ «գիծը անցնի», մնացեալ 86-ին հետ, ինք ալ հլու-հնազանդ կը սեղմէ՝ միեւնոյն կոճակը… զիս ել, սկիզբը մի պահ, յաջողեցաւ խաբել, յետոյ հասկացայ… ամենամոլեռանդ ու քառակուսի իմաքայլականը նախընտրելի է այս տեսակ լպրծուն էակներից…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031