Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել. Վահրամ Ավետիսյան

Հուլիս 25,2020 22:37

Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը, որի հասցեին քննադատություն է հնչում հոր՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի կայացրած վճիռների պաշտճառով, ՖԲ էջում գրել է.

Սիրելի ընկերներ, բարեկամներ, համակիրներ,

Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին։ Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։

Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, պայմանավորված չի եղել որևէ խմբային, քաղաքական կամ անձնական շահերով։ Գնալով իմ իրավունքների ինքնասահմանափակման՝ նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելիս։

Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը։

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ստեղծագործելու և արարելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել։

Հայաստանի Հանրապետությունում խտրականությունը, կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, և ոչ ոք իրավունք չունի ժողովրդավարական արժեքների ձեռքբերումները սեփականաշնորհել։

Սովորենք ապրել ժողովրդավարական պետությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դուք ճիշտ եք՝հին Հռոմը չէ՚որ իմ կողմից ընտրվածին ստիպեն հրաժարական տա՝Ձեզ նրա փոխարեն աժաջադրեմ։կարող եք պատասխանել՝որն է մարդու իրավունքի կոպիտ խախտում-ընտրություններին խոչնդոտել մասնակցի թե նրա ընտրյալին ստիպել հրաժարական տալ՞

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031