ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչու է «Ես և իմ հայրենիքը» նոր առարկան հայտնվելու դպրոցում։
Այս առարկայի շրջանակում երեխան ճամփորդելու է իր երկրում` սկսելով փոքր հայրենիքից՝ համայնքից, գծելով հենց իր ապրելատեղի քարտեզը, ճանաչելու է իր հայրենիքն ամբողջության և աշխարհի հետ հարաբերության մեջ՝ զուգորդելով դա ազգային կենցաղի, խոհանոցի, մշակույթի, էպոսի, առասպելների ու լեգենդների, պատմական կարևոր իրադարձությունների ու դեմքերի ուսումնասիրմամբ։
Երեխան սովորելու է ավանդույթները, ծեսերը, տոները՝ Սուրբ Խաչ, Սուրբ Գեւորգ, Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Սարգիս, Տյառնընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձում, Վարդավառ, նաև ծանոթանալու է ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին։
Երեխան ուսումնասիրելու է «Սասունցի Դավիթ» էպոսը և ճանաչելու է հայ հոգևոր և նյութական մշակութային արժեքները։
Կարդացեք նաև
Էպոսի հիման վրա պատկերացնելու է հայկական հասարակության իդեալական պատկերը՝ ազատության, արդարության եւ խաղաղ ստեղծարար աշխատանքի վրա հիմնված:
Գնահատելու է խաղաղասիրությունը, արդարությունը, փոխադարձ հարգանքը և ընկերասիրությունը:
Նկարագրելու է տղամարդկանց և կանանց փոխադարձ հարգանքի և համագործակցության անհրաժեշտությունը, հասարակության մեջ ունեցած տարբեր, բայց հավասարաչափ կարևոր դերերը։
Գիտակցելու է սեփական հայրենիքի ազատության և հասարակական արդարության համար պայքարելու անհրաժեշտությունը:
Կարդացե՛ք, քննադատե՛ք և քննարկե՛ք, բայց արեք դա հանուն կրթական ավելի լավ համակարգի, ու որ երեխաները սիրով շտապեն դպրոց։
https://www.facebook.com/ofelya.kamavosyan/posts/3203222626403396