Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների մասնակիցների: Ինչպես հաղորդում է Eadaily-ն՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը, ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակից, հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով:
Ոստիկանությունից ընդգծել են, որ կանխվելու են հասարակական կարգի խախտման խմբակային ցանկացած փորձ, ինչպես նաև օրենքով պատասխանատվության են ենթարկելու իրավախախներին: Բացի այդ, ըստ ՌԴ օրենսդրության, արտասահմանցիները կարող են զրկվել Ռուսաստան մտնելու իրավունքից 5 տարի ժամկետով, նշվում է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը չի հստակեցրել ձերբակալվածների ազգությունը: Նշվում է միայն, որ Մոսկվայում կրկին բախումներ են արձանագրվել. մի խումբ ադրբեջանցիներ ջարդուփշուր են արել հայերին պատկանող շինանյութի մի խանութ, մի խումբ հայեր էլ ներխուժել են ադրբեջանական ռեստորան և ավերումներ իրականացրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ