Երեկ երեկոյան մենք տեղեկություն ստացանք, որ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը խնջույք է կազմակերպել Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող «Ծիրանի» ռեստորանում։ Մոտ 30 ավտոմեքենայով մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ եւ Արցախի ոստիկանապետի մասնակցությամբ քեֆ են արել։ Այն դեպքում, որ պարետի որոշմամբ ռեստորաններում մեկ սեղանի շուրջ կարող են նստել ընդամենը 5 անձ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Ուշագրավն այն է, որ արտակարգ դրության ռեժիմը պահպանելուն կոչված եւ քաղաքացիներին աջ ու ձախ տուգանող ոստիկանական պաշտոնյաները հենց իրենք են կարգը խախտում։
Մեր օպերատորը դեպքի վայր է հասել երեկոյան ժամը 11-ին մոտ։ Ռեստորանի հենց մուտքի մոտ մեծ թվով թանկ մեքենաներ էին կայանած եւ պետավտոտեսչության մեքենա էր կանգնած։ Մեր օպերատորին, որը հեռախոսով էր նկարահանումն իրականացնում, անմիջապես շրջապատել են ոստիկանապետի «ախրանան», սպառնացել են, թե՝ «պրոբլեմներ կունենաս», արգելել են նկարահանել, ապա ձեռքից խլել են հեռախոսն ու ջնջել նկարահանած կադրերը։ Բարեբախտաբար այդ կադրերի ինչ-որ մասը հնարավոր եղավ վերականգնել։ Մեր օպերատորի հայտնվելուց անմիջապես հետո ոստիկանապետը եւ իր ուղեկիցները շուտափույթ հեռացել են տեղանքից։
Այս միջադեպն այսօր «շարունակություն» է ունեցել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում