«AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակն արձանագրվեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործի կարճմամբ: Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ:
Պարոն Աթոյանը փաստացի կասկածվում էր 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ:
Շնորհիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի պրոֆեսիոնալ մարտավարության, վերջապես, ՀՀ քննչական կոմիտեն համոզվեց, որ նախկին ռեկտորի գործողությունները ոչ միայն եղել են օրենքի սահմաններում և չեն կրել շահադիտական բնույթ, այլ նաև բխել են համալսարանի շահերից ու զերծ են պահել համալսարանին ֆինանսական իրական կորուստներից:
Հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով:
«AM» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/amlawfirm.page/posts/3235843516476070