Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»

Հուլիս 25,2020 18:39

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության լուծումը հետաձգելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Այն վերաքննիչ դատարան մուտք է եղել հուլիսի 22-ին, իսկ հուլիսի 24-ին մակագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել՝ նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին։ Նման միջնորդությամբ հանդես են եկել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031