Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը:
Ծնվել է 1938 թ. մարտի 15-ին Գորիսի շրջանի Հարժիս գյուղում:
1966 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
1994 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (թեման՝ «Արդի հայ արձակի զարգացման միտումները. 60-80-ական թթ.):
1968-69 թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի Հայ գրականության ամբիոնում՝ լաբորանտ:
1971 թվականից դասախոսում է Երեւանի պետական համալսարանում:
1978 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ:
1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան:
2013 թվականին Կիմ Աղաբեկյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: