Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ. «Չեմ կարող ասել՝ կառավարության որոշումը իրավական անգրագիտությա՞ն, թե մշակված քաղաքականության արդյունք է»

Հուլիս 25,2020 17:56

«Իրականում թեման մի քանի ասպեկտով է եւ շոշափում է բազմաթիվ շահեր: Միանգամից նշեմ, որ մենք քննարկել ենք իրավիճակի հանգուցալուծման համար բացառապես այնպիսի տարբերակներ, ըստ որոնց երաշխավորվում եւ պաշտպանվում են արդեն իսկ ընդունված դիմորդների շահերը եւ միաժամանակ երաշխավորվեն դեռեւս ուսանողի կարգավիճակ չունեցող պահանջատեր դիմորդների շահերը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների շահերի պաշտպանությունը ստանձնած «Կոնտրա լեգեմ» իրավաբանական ընկերության նախագահ Ալեքսանդր Կոչուբաեւը:

Նա նաեւ նշեց, որ ժամանակը սուղ է եւ իրենք միաժամանակյա մի քանի գործընթացներ են նախաձեռնում: Նաև Կոչուբաեւը ներկայացրեց իրավական տեսանկյունից կառավարության ընդունած որոշման խնդրահարույց լինելը: «Չեմ կարող ասել՝ կառավարության ընդունած որոշումը իրավական անգրագիտության, թե՞ մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների, որոնք մեր մարտավարական առումով թույլ տվեք այս պահին չհիշատակել: Այն, ինչ ընդունել է կառավարությունը, նաեւ հակասահմանադրական իրավիճակներ է ստեղծել»,- ավելացրեց փաստաբանը՝ նաեւ նշելով, որ նախ կառավարության որոշումը վիճարկելու են վարչական դատարանում հատուկ վարույթի կարգով, իսկ հետո կլինեն նաեւ Սահմանադրական դատարանում եւ ՄԻԵԴ-ում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031