Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան․ Առավել քան ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է

Հուլիս 25,2020 17:30

«Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ի կազմակերպած հանրային քննարկման ընթացքում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքին, թե Ազգային անվտանգության ռազմավարությունում բացթողում է համարում Ցեղասպանության մասին անդրադարձը։

Նա նախ մեջբերեց Ցեղասպանության մասին դրույթները, այնուհետև ասաց․ «Պարոն Գորգիսյան, սրանից ավել էլ ի՞նչ էիք ուզում։ Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, այս նույն տեքստը տարազով ինչ-որ մեկը կարդա՞ր` քոչարի պարելով։ Առավել քան ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է, ինչպես եղել է առաջնահերթություն, այնպես էլ կա առաջնահերթություն։ Ու այդ առաջնահերթությունը նաև տարիների ընթացքում էվոլյուցիա է ապրել այն առումով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար դադարել է լինել նեղ հայկական հարց, այլ նաև դառել է գլոբալ հարց, որովհետև մենք կարծում ենք և բարձրաձայնում ենք մշտապես, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև նախապայման է և նաև մաս է մի արշավի, որ միտված է ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման»։

Գևորգ Գորգիսյանը արձագանքեց Ռուբեն Ռուբինյանին․ «Պարո՛ն Ռուբինյան, Դուք կարծես, թե ապացուցեցիք իմ ասածը՝ կարդալով այդ տեքստերը, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշված էր որպես միջոց և ոչ նպատակ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031