Լրահոս
Օրվա լրահոսը

Չընդունված դիմորդի ծնող. «ԿԳՄՍ-ն նախարարի գլխավորությամբ ընդառաջ չի գնում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներին»

Հուլիս 25,2020 17:18

Այսօր հրավիրված ասուլիսում դիմորդների շահերի պաշտպանությունն իրականացնող ծնողների ներկայացուցիչը հայտարարեց, որ երեկ հանդիպել են ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը խոստացել էր արդեն  հստակ ներկայացնել ստեղծված իրավիճակի շուրջ գերատեսչության դիրքորոշումը եւ մոտեցումը դիմորդների առաջարկներին:

«Պարզվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը այն առաջարկներին, որ մենք ենք ներկայացրել, նախարարի գլխավորությամբ չի ուզում ընդառաջ գնալ: Այդ պատճառով մենք փոխեցինք մեր մարտավարությունը: Բնականաբար, շարունակելու ենք մեր ակցիաները եւ պահանջելու ենք, որպեսզի վերականգնվի մեր երեխաների՝ սովորելու իրավունքը, ինչը պետական որոշ այրերի կողմից խլվել, ոտնահարվել է:

Շարժման ընթացքում մի շարք կազմակերպություններ, ահնատ մարդիկ մեզ տեղյակ են պահել, որ սատարում են մեզ, կանգնած են մեր կողքին եւ պատրաստ են աջակցել բոլոր հարցերում, որոնց կարիքը կունենանք: Եվ մենք որոշեցինք, որ մեր երեխաների իրավական պահանջը ներկայացնենք դատական ատյաններ: Մեզ այդ հարցում աջակցելու են «Կոնտրա լեգեմ» իրավաբանական ընկերության նախագահ Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Հովհաննես Հարությունյանը:

Իսկ մինչ այդ, տեղեկացնեմ, որ երկուշաբթի օրը մենք ակցիա ենք իրականացնելու ԿԳՄՍ նախարարության առջեւ եւ հանդիպում ենք պահանջելու արդեն միայն նախարարի հետ: Ըստ երեւույթին նախարարը հանձնարարում է փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որպեսզի նա մեզ համոզի ընդունել իրենց տարբերակները: Նրանք մեզ առաջարկում են հեռակա ուսուցման տարբերակ, երբ օգոստոսին այսպես թե այնպես հեռակա ուսուցման ընդունելություն լինելու է: Մեզանից ո՞ր մեկը չգիտի, որ իր միավորներով դիմորդը կարող է հեռակայի քննություններին մասնակցել: Եթե այդ տարբերակը բավարարեր մեր դիմորդ զավակներին, բնականաբար, նրանք կողմնորոշված կլինեին ու այս բողոքի ակցիան չէին կազմակերպի», ասաց ծնող ակտիվիստը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031