Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։
Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։
Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։
Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։
Կարդացեք նաև
Այնուհետև Վահե Ջիլավյանը եղել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։
Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ