Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյանը բողոքել է, ԿԳՄՍ նախարարությունը ԲՈԿ-ի դեմ վարույթներ է սկսել

Հուլիս 25,2020 16:45

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ  նախարարությունը 2 վարույթ է սկսել ԲՈԿ-ի դեմ՝ կապված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի  դոկտորական ատենախոսության հետ:

ԿԳՄՍ նախարարության լրատվականից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը եւ ընդամենը հետեւյալը փոխանցեցին. «Դիանա Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է ՝ մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը  անվավեր էր ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը, սակայն, թեեւ ռեկտոր ընտրվելու պահանջներից մեկը հենց դոկտորի աստիճանն էր, Դիանա Գալոյանն, այնուամենայնիվ ընտրվել էր: Ինչ վերաբերվում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, նա էլ տեղեկացրել էր, որ տիկին Գալոյանի տուն՝ պատվիրված ծրարով, իսկ ՀՊՏՀ էլեկտրոնային նամակներ են ուղարկվել՝ ծանուցելով նրա աստիճանազրկման մասին:

Ավելի վաղ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ԿԳՄՍ նախարարությանը մեղադրել էր սերիական ապօրինությունների շղթա ստեղծելու  եւ ինքնիրավչության մեջ, իսկ բուհի խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը եւ խորհրդի որոշ անդամներ հայտարարել էին, որ խորհրդի նիստի մասին անդամները պատշաճ չեն ծանուցվել, եւ ԿԳՄՍ նախարարությունը ԴԱՀԿ-ից «մի ոտք» առաջ է ընկել՝  հայտնելով ԴԱՀԿ արգելանքը հանելու մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031