Երեկ տեղի է ունեցել «Լիբերալ քաղաքականության ինստւտուտ» ՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության համատեղ ջանքերով իրականացված քննարկումը՝ «Դիմակայելով նեոքաղաքական մարտահրավերներին. Հայաստանի կայուն զարգացման մեր տեսլականը» խորագրի ներքո։
Նեոքաղաքականությունը դիտարկում է անվտանգային, քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգերը զարգացման եւ փոխակերպման կայուն շարժընթացի մեջ՝ հրամայական դարձնելով արհեստականորեն ձեւավորված բաժանարար գծերի հաղթահարումը՝ ի նպաստ ներառականության, ինտեգրման եւ համագործակցության մշակույթի կայացման։ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման օրակարգը պետք է արդիականացվի ներքին գործոնների եւ արտաքին հնարավորությունների ներդաշնակեցման միջոցով։
Այն պետք է ենթադրի ոչ թե անցյալի մերժում, այլ՝ անցյալի ինտեգրում ապագային միտված կայուն զարգացման ռազմավարության մշակման նպատակով։
Քննարկումը նպատակ ուներ վեր հանել ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքական մշակույթի փոխակերպման, տեղական եւ տարածքային կառավարման, անվտանգային եւ արտաքին քաղաքական գործընթացներում առկա հիմնախնդիրները եւ մարտահրավերները՝ բանախոսությունների եւ ինտերակտիվ հարց ու պատասխան քննարկման ձեւաչափերի միջոցով։
Հանդիպման բանախոսներն էին՝
Էդմոն Մարուքյան, իրավաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ,
Արկադի Խաչատրյան, տնտեսագետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր,
Տարոն Սիմոնյան, իրավաբան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր,
Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր,
Դավիթ Խաժակյան, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար։
Կարդացեք նաև
Ծանուցում. Քննարկումն անցկացվել է՝ պահպանելով բացօթյա սրճարանների գործունեության առնչությամբ պարետատան կողմից սահմանված բոլոր կանոնները։
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ