Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սևանա լճում, ըստ նախնական թունաբանական հետազոտությունների, սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել․ ԱՆ

Հուլիս 25,2020 16:04

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության  մասին վկայող փոփոխություններ չեն  նկատվել։

Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է լինել ուշադիր, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ  ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված  ջրի որակի դիտարկումը շարունակվում է։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031