Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Գորգիսյան․ Բացթողում է Ազգային անվտանգության ռազմավարությունում Ցեղասպանության ճանաչման անդրադարձը

Հուլիս 25,2020 15:57

«Ակնհայտ է, որ սա քայլ առաջ է նախկինում ունեցած մեր ռազմավարություններից»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ի կազմակերպած հանրային քննարկման ընթացքում, անդրադառնալով Ազգային անվտանգության ռազմավարությանը ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա կարևորում է այն հանգամանքը, որ ռազմավարությունում պետականությունը և պետությունը ամրագրված են որպես ազգային արժեք։ Եվ կարևոր է նաև այն, որ մարդու շուրջ է։ Սակայն կան նաև բացեր․ «Շատ կարևոր եմ համարում, որ փաստաթուղթը չլինի զուտ փաստաթուղթ և այն արժեքները, ինչ գրված են փաստաթղթում, մենք ունենանք կյանքում և չունենանք իրար հակառակ գործընթացներ։ Եթե օրինակ ժողովրդավարությունը, իշխանությունների թևերի տարանջատումը գրված են որպես արժեքներ, մենք չպիտի ունենանք իշխանության մի ճյուղի ոտնձգություն մյուս ճյուղի նկատմամբ, ինչն այսօր ունենք՝ Սահմանադրության խախտմամբ ընդ որում։ Եթե մենք որպես ազգային արժեք ենք հայտարարում ազգային միասնականությունը և անթույլատրելի ենք համարում նախագծում ռազմավարության մեջ հանրությանը խմբերի բաժանելը, ապա պիտի բացառենք հատկապես վարչապետի մակարդակով հանրությանը մասերի բաժանելը, մոդելավորելը, ասֆալտին փռելը, առավել ևս՝ քաղաքական հետապնդումները»։

Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ նաև կրթությանը․ «Կրթություն և գիտություն բաժնում ամբողջը կառուցված է միայն բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության վրա, դա բավարար չէ, դա կրթությունը և գիտություն չէ միայն, դա միայն մի ճյուղ կարող է լինել»։

Նա կարևոր բացթողում է համարում նաև Ցեղասպանության ճանաչման անդրադարձը․ «Մենք ունենք ընդամենը Ցեղասպանության ճանաչումը որպես գործիք՝ այլ ցեղասպանությունները կանխելու։ Իհարկե՛, լավ է, որ Հայաստանը զոհի կարգավիճակից դուրս է գալիս, և մտնում է համաշխարհային ցեղասպանություններ կանխողի դերի մեջ, բայց հետքայլ եմ համարում, որ մենք՝ որպես պետություն, որպես պետականություն, այլևս չենք ֆիքսում, որ մենք ենք այն հիմնական առաջ մղող ուժը, որը պիտի զբաղվի Ցեղասպանության համաշխարհային ճանաչման հարցերով և առավել ևս հատուցման մասին որևէ խոսք, բնականաբար, չկա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031