Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան․ Մենք Արցախին տվել ենք Հայաստանի Հանրապետության շահի ամենաբարձր մակարդակը

Հուլիս 25,2020 15:14

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հանրային քննարկում էր կազմակերպել՝ նվիրված Ազգային անվտանգության ռազմավարությանը։ 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձավ այն քննադատությանը, թե ինչո՞ւ «Արցախ» բառի կողքին չկա «Հանրապետություն» բառը. «Ցանկացած բառի շուրջ լայնածավալ քննարկումներ են եղել։ Եվ ընտրված բոլոր ձևակերպումները համապարփակ քննարկում են ունեցել և հիմք են ծառայել նաև վերջին երկու տարվա քաղաքականության, և ընտրվել է այդ տարբերակը»։

Նրա խոսքերով՝ Արցախի մասին ձևակերպումներ կան, որոնք իրենց կարգավիճակով ավելի բարձր են․ «Փորձել ենք ձևակերպել Հայաստանի շահերը։ Ձևակերպված այդ շահերի մեջ ձևակերպել ենք, կարելի է ասել, 4 կետով շահեր, որոնք ենթակետեր ունեն։ Բայց կարևոր առաջնային շահերից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունն է և Արցախի անվտանգությունն է։ Այսինքն՝ մենք Արցախին տվել ենք Հայաստանի Հանրապետության շահի ամենաբարձր մակարդակը։ Եվ տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության հետ միասին մենք Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031