Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջության ոլորտին աջակցող տարբերակ կլիներ պետության կողմից անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տրամադրումը․ «Ժամանակ»

Հուլիս 25,2020 12:58

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Քննարկման մասնակիցներից Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկել նախարարի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հետ։

Ըստ այդմ՝ քննարկման առարկա է եղել երկու հիմնական հարց, որի մասին տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները և անձամբ Մեխակ Ապրեսյանը բազմիցս մեզ հետ զրույցներում բարձրաձայնել են։ «Այսօր կա երկու շատ կարևոր հարց։

Առաջինը՝ ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրն է, մյուսը՝ վարկային պարտավորությունները։ Այսօր ոլորտում հրամանական է աշխատատեղերի պահպանության հարցը։ Հիմա աշխատողին կորցնել, մեկ շաբաթ, ամիս հետո նորն ընդունել չի լինի։ Այս ոլորտի հիմնական կապիտալը մարդկային ռեսուրսն է, որակյալ կադրերը։ Եթե մենք դա կորցնենք, կկորցնենք մեր կարողությունները։ Վերականգնումը շատ երկար ժամանակ կարող է խլել։ Մենք քննարկել ենք պետության կողմից այդ հարցով աջակցության հնարավորության հարցը։ Այսինքն՝ հնարավորության դեպքում պետությունը սուբսիդավորի ամեն 3-րդ կամ 4-րդ աշխատողի աշխատավարձը»,- ասաց Ապրեսյանը։

Քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչների կողմից նաև ներկայացվել են տնտեսվարողների վարկային պարտավորությունների հետ կապված հարցերը։ Մինչ կորոնավիրուսը ոլորտն ամենածաղկունն էր, բանկային համակարգի համար՝ տնտեսվարողները՝ ամենաերանելին ու վստահելին։ Կորոնավիրուսային համավարակի այս ընթացքում իրավիճակը փոխվել է, ոլորտի տնտեսվարողները դարձել են ռիսկային ոլորտի ներկայացուցիչներ՝ եկամուտներից զուրկ։

Նրա խոսքերով՝ եթե վերը նշված տարբերակները բարդություն կարող են առաջացնել, իրենք ունեն ևս մեկ տարբերակ։

Այն է՝ պետության կողմից տրամադրվեն անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ փոխառու միջոցներ՝ առնվազն մեկ տարի արտոնյալ ժամկետով։ «Այս տարբերակներն էինք քննարկում։ Կարծես թե խնդրի ընդհանուր ընկալում կա։ Մենք մեծ հույս ունենք, որ այս հարցերը լուծում կստանան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

 

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031