Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերությունը «Ֆուդ սիթի» շուկայում ունեցած իր տաղավարն ազատել է․ «Ժողովուրդ»

Հուլիս 25,2020 12:48

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ իրենց ընկերությունը «Ֆուդ սիթի» շուկայում ունեցած տաղավարն ազատել են։ «Մենք իրենց պահվածքից անմիջապես հետո մեր հարաբերությունները խզեցինք իրենց հետ եւ տաղավարն ազատեցինք։ Այսինքն մենք չենք էլ ուզում իրենց հետ աշխատել ու գումար վճարել»,- տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը։

«Կոնկրետ «Ֆուդ սիթի»-ն պատկանում էր Ադրբեջանի ծագումով սեփականատերերին, որոնք հագուրդ տալով Ադրբեջանից ուղղորդվող սադրանքներին, որոշել են հայերին չթողնել այդ շուկա։ Երկու հարց կա, առաջին, որ իրենք չեն թողնում հայկական ապրանք մտնի շուկա, մյուսը՝ այդ տաղավարների հաճախորդները չեն գնում հայկական ապրանք, եթե այդ տաղավարների տերերը ադրբեջանցիներ են։ Փաստորեն հաճախորդները, որոնք երկար տարիներ համագործակցել են Հայաստանից արտահանողների հետ, հրաժարվում են հիմա աշխատել։ Այս ամենն ուղղորդվում է Ադրբեջանի դեսպանատան, հատուկ ծառայությունների կողմից․ ազգամիջյան կոնֆլիկտ են ուզում հրահրել Ռուսաստանի տարածքում եւ դա ոչ մեկին իհարկե պետք չէ, հատկապես՝ ռուս հասարակությանը»,-նկատեց Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի խոսքով, եթե իրենք չեն թողնում իրենց սեփականության տակ հայկական ապրանքը վաճառվի, ապա դա այդքան էլ մեծ խնդիր չէ․ «Այն իմաստով, որ Ռուսաստանում հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնք տարբեր երկրների ապրանքներ ընդունում են, ուղղակի հայ արտահանողները սովորել են այդ շուկային, իներցիայով գնում էին այդտեղ, հարմար էր տեղը։ Բայց ով որ գնում էր այդ ապրանքը, դրանք ադրբեջանցիներ են, իրենք վերավաճառում էին ու փող էին աշխատում, շուկայում վճարված բոլոր գումարները դարձյալ գնում էր ադրբեջանցիներին, այսինքն այստեղ հարց է, թե ով է շահում, ով՝ կորցնում։ Հիմա պետք է հայ արտահանողները գտնեն այն պարտնյորներին, որոնք ավելի գործընկերային են, ոչ թե շովինիստական սադրանքներին հակված եւ պատրաստ են նման գործողությունների դիմել»։

 

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031