Նրանք, որ պատերազմի դաշտ մեկնելուց առաջ եկեղեցում Աստծո օրհնությունն էին ստանում:
Նրանք, որոնց համար հող հայրենին ազատագրելու հետ միասին Աստծո տունը պաշտպանելը սրբազան պարտք էր ու պատիվ, նաև հարգանքի տուրք՝ նախնյաց հիշատակի առջև:
Հայոց հողի և Հայ եկեղեցու պաշտպանությունը, հազարամյակների պատմություն ունեցող ազգային արժեքների նկատմամբ հոգածությունը նրանց` մարտական ընկերների պարտքն է առ այսօր:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին:
Կարդացեք նաև
ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/418378452426864