Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Նաղդալյան․ Սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ․ «Հրապարակ»

Հուլիս 25,2020 11:17

Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով արցախյան հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։

Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ խոսքը Ժնեւ-Վիեննայի մասի՞ն է։ «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում եւ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում եւ նրանց մշտական տեղակայում, ինչպես նաեւ ուղիղ կապ եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում»,- ասաց նա:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031