Հայաստանում դեղերի շուկայում որոշակի թանկացումներ են արձանագրվել:
Տեղեկացնենք, որ D վիտամինի հատիկներն են 30 դրամով թանկացել՝ 100-ից դառնալով 130 դրամ: Բարձրացել է նաեւ C վիտամինի գինը. մեկ հատիկը նախկինում 120 դրամով էր վաճառվում, այժմ՝ 140 դրամ: Ի դեպ, նկատենք, որ դեղատներում C վիտամինի ոչ բոլոր միլիգրամներն են առկա:
«Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում քաղաքացիներից հեռախոսազանգ ստանալ այն մասին, որ հայաստանյան դեղատներում ցինկ կամ երկաթ չկա, մինչդեռ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարեւոր եւ պահանջվածը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Մեկ շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ դեղատներում հակաբիոտիկների դեֆիցիտ է: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշ դեղատներ լուծել են այս հարցը՝ ավելացնելով հակաբիոտիկների իրենց պաշարները, ավելին՝ գներն էլ փոքր-ինչ նվազեցրել են:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում