Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որի հիմքերը ստեղծվել են կորոնավիրուսից առաջ․ «Ազգ»

Հուլիս 25,2020 10:50
barepoxum

Ինչպես տեղեկանում ենք պետեկամուտների հրապարակած տեղեկատվությունից, այս տարվա հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 96 մլրդ դրամ: Այս ցուցանիշը փաստում է այն մասին, որ հարկային եկամուտները շարունակում են նվազել բարձր տեմպերով: Եթե համեմատենք նախորդ տարվա հունիս ամսվա 142 մլրդ դրամ հարկային եկամուտների հետ, ապա կստացվի, որ այս տարվա հունիսին դրանք նվազել են 46 մլրդ դրամով կամ մոտ մեկ երրորդով: Սա, ինչ խոսք, իսկապես աննախադեպ նվազում է: Նման նվազում մեկ ամսվա կտրվածքով երբեւէ չի եղել Հայաստանում:

Հիշեցնենք, որ հարկային եկամուտների նվազումը սկսվեց այս տարվա ապրիլից, երբ պետբյուջեի հարկային մուտքերը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազեցին 14 մլրդ դրամով, իսկ մայիսին` մոտ 21 մլրդ դրամով: Ինչպես տեսնում ենք, առկա է հարկային եկամուտների նվազման շարունակական գործընթաց: Դրա հետեւանքով վերջին երեք ամիսներին նախորդ տարվա երեք ամիսների համեմատ պետական բյուջե պակաս է մուտք գործել մոտ 81 մլրդ դրամ: Այս միտումը ամենայն հավանականությամբ կշարունակվի եւ կխորանա հաջորդ ամիսներին: Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որի հիմքերը ստեղծվել են կորոնավիրուսից առաջ, վերջին երկու տարիների ընթացքում, իսկ համավարակի պայմաններում` խորացել:

Այդ ժամանակահատվածում երկրի ղեկին գտնվող քաղաքական ուժն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քաղաքական եւ տնտեսական ցնցումներ էին հրահրում երկրում՝ իրականացնելով ձերբակալություններ, չհիմնավորված ստուգումներ, առաջադրելով առայսօր որեւէ կերպ չապացուցված մեղադրանքներ օտարերկրյա եւ ներքին խոշոր ներդրողների դեմ: Դրա հետեւանքով, տնտեսական վիճակը սկսեց վատթարանալ, իսկ ներդրումները՝ նվազել: 2018 -ի երկրորդ եռամսյակից սկսած, 2019 -ին եւ 2020 -ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարվող օտարեկրյա ներդրումները նվազել են եւ այդ միտումը շարունակվում է: Դրա հետեւանքով էլ կորոնավիրուսին Հայաստանը բախվեց տնտեսապես վատթարացած վիճակում:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031